Բաժիններ՝

Mersedes-ը կթողարկի սերիական ավտոմեքենա՝ «Ֆորմուլա-1»-ի բոլիդի շարժիչով

Գերմանական ավտոարտադրողը պլանավորում է թողարկել նոր «hypercar» V6-տուրբո հիբրիդային շարժիչով, որը տվյալ պահին օգտագործվում է «Ֆորմուլա 1»-ում Mersedes-ի բոլիդների վրա:

Mersedes-ը հայտարարել է նոր «hypercar»-ի ստեղծման մասին Փարիզի «Ավտոսալոն 2016»-ի ժամանակ:

«Դայմլեր» կոնցեռնի ղեկավար Թոմաս Վեբերն արդեն հաստատել է, որ նոր սուպեր մեքենան օգտագործելու է շարժիչի և տրանսմիսիայի նույն տեխնոլոգիաները, ինչպես և «Ֆորմուլա-1»-ի բոլիդները:

«Մենք պլանավորում ենք միավորել մեր ստորաբաժանումների ջանքերը նրա համար, որպեսզի ստեղծենք բոլոր ժամանակների ամենաբացառիկ AMG-ն: Ոմանք կարող են նույնիսկ այն «սուպեր մեքենա» անվանել: Կարևոր չէ, թե ինչպես Դուք նրան կանվանեք, կարևորն այն է, որ նա ցույց կտա Ձեզ՝ ինչպիսի հզորություններ ենք մենք սպասում մեր մեքենաներից ապագայում»,- ասել է Վեբերը:

Ենթադրվում է, որ «Ֆորմուլա-1»-ի շարժիչի ճանապարհային տարբերակն ունենալու է 900 ձիաուժ հզորություն:

Նոր ավտոմեքենան վաճառքի կարող է հանվել արդեն 2017թ. առաջին կեսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս