Բաժիններ՝

Գուրգեն Արսենյանը պարզել է՝ ով է Հարկային նոր օրենսգրքի շահառուն

«ՀՀ կառավարությունը կաշկանդված է ոչ միայն ստացած ժառանգությամբ, ոչ միայն նրանով, որ այսօր մեր տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, այլ նաև նրանով, որ  կառավարությունում կան պրիմիտիվ գողեր, որոնք կատարել են գողություն, և  նրանց  իրավապահ մարմինները չեն կարող հրավիրել և համապատասխան քննություն իրականացնել և գործերն ուղարկել դատարան»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀ հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ։

Զ. Փոստանջյանի խոսքով՝ կառավարությունը նաև ժառանգել է այս օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է. «Դուք այստեղ այնքան շատ եք, նկատի ունեմ ՀՀԿ-ի անդամները, որ կարող եք կողմ քվեարկել և այդպես էլ կանեք, որովհետև ունեք շարժառիթ, ակնկալիքներ, որ այս օրենսգրքի ընդունման հետևանքով կարող եք գոնե ինչ-որ չափով ստանալ գումարներ, որոնց շուրջ պայմանավորվել եք»։

Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ հայտարարեց, որ քննարկվում է մի փաստաթուղթ, որը կենսական նշանակություն է ունենալու ՀՀ-ի հետագա տնտեսական կյանքի համար, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է։

«Շատ խոսուն է այն փաստը, որ այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ։ Դուք չե՞ք ուզում ելույթ ունենալ ու պաշտպանել, բացատրել, որ կարևոր և լավ բան եք անում։ Ո՞ւր են Ձեր ելույթ ունեցողները և պաշտպանները։ Սա քաղաքական գնահատական է, սա խոսում է  այն մասին, որ կա՛մ խուսափում եք դրական կարծիք հայտնել այս փաստաթղթի վերաբերյալ, կա՛մ էլ շատ վստահ եք, որ ելույթ ունենալու կարիք չկա։ Իսկ կարիքը կա, որովհետև վերաբերում է Հայաստանի ապագային»,- նշեց Գ. Արսենյանը։

Կարդացեք նաև

Նա հայտարարեց, որ ՀՀ-ի տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում, և ողբերգական վիճակում գտնվող տնտեսությունն ակտիվացնելու, վերակենդանացնելու համար պետք են նոր մոտեցումներ, գործիքներ։ Նրա խոսքով՝ երբ քննարկվում է մի  կոնցեպտ, որի հիմքում ընկած է տնտեսության իրական վիճակը պարզապես չտեսնելը, դա ասում է այն մասին, որ ցանկացած դեղատոմս էֆեկտիվ և օգտակար չի կարող լինել։

«Առաջին ընթերցման ժամանակ ինձ հետաքրքիր էր, թե այս Հարկային օրենսգրքի հիմնական շահառուներն ովքեր են լինելու։ Ինձ համար որոշակի պարզություն մտցրեց մի հարցազրույց, որը հայտնվեց շրջանառության մեջ։ Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ Հայաստանում առևտրի միջազգային հիմնադրամի ղեկավար տիկին Սանչեսը տվեց հարցազրույց և բերեց որոշակի գնահատականներ։ Տիկին Սանչեսը վստահ էր, որ Հայաստանին պետք է ընդունել այս Հարկային օրենսգիրքը։ Այդ ժամանակ ես հասկացա, թե շահառուն ով է, ով դուրս եկավ և խոսեց՝ ասաց, որ՝ այո, պետք է»,- հայտարարեց պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս