Վոլինկին․ 200 միլիոնի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է. Azatutyun.am

Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը նաև արձագանքեց Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:

«[«Իսկանդեր»-ի վաճառքը] նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: [Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները] դաշնակցային են ու եղբայրական: [Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին], ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», – ասաց Վոլինկինը:

Ռուսաստանյան սպառազինություն ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը Երևանն ու Մոսկվան կնքեցին անցած տարի հունիսին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս