Բաժիններ՝

Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոցի վերամուտը

Սեպտեմբերի 22-ին, Երևանի ֆրանսիական դպրոցը հյուրընկալել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով եկել էր ողջունելու և խրախուսելու նոր ուսումնական տարում Երևանի Ֆրանսիական դպրոցում սովորող 167 աշակերտներին: 9882b55552f611ed8a336da9d5cf2d83-7f991_640x420

Այս ուսումնական տարում, 52 երեխա ընդունվել է մանկապարտեզ, որոնցից 7-ը՝ փոքրերի խումբ, ինչը խոսում է աշխատակիցների թվի աստիճանական աճի մասին: Տարրական դպրոցում սովորում է 70 աշակերտ: Միջին և ավագ դպրոցի 45 աշակերտները նախապատրաստվելու են ՀՀ պետական նմուշի ավարտական ատեստատի և ֆրանսիական բակալավրիատի քննություններին:

Այս այցը լավ առիթ էր փաստելու, որ դպրոցն ստացել է Դեսպանության կողմից նվիրած համակարգչային տեխնիկան , ինչպես նաև ծանոթանալու նոր սարքավորումներով հագեցած դպրոցական ճաշարանին՝ երկու գործոն, որոնք կնպաստեն դպրոց հաճախող երեխաների ուսման համար լավագույն պայմանների ստեղծմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս