![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Արոնյանի մասնակցությամբ մեկնարկում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/aronyan_640x4206.jpg)
Այսօր մեկնարկում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Մրցաշարի բացման արարողությունը և կայծակնային շախմատի մրցաշարը, որը կկատարի հիմնական մրցաշարի վիճակահանության դեր, տեղի կունենան այսօր:
Այս տարի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկն ու Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին և Չաո Լին: