Բաժիններ՝

Զախարովան ընդդեմ Բորիս Ջոնսոնի. ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի մեղադրանքներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը BBC-ի «Էնդրյու Մարրի շոու» կիրակնօրյա ծրագրի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մեղավոր է Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգման, հնարավոր է, նաև ռազմական հանցագործությունների մեջ՝ ի դեմս մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակման:

Նրա հայտարարությանն անմիջապես արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Facebook-ի իր էջում գրառում կատարելով այն մասին, թե այդ մեղադրանքները տեղին է կիրառել Լոնդոնի հասցեին՝ որպես օրինակ բերելով Իրաքի պատերազմը:

«Պուտինյան ռեժիմը ոչ թե պարզապես Ասադի ձեռքն է տալիս ատրճանակ, այլ որոշ դեպքերում անձամբ է կրակում ատրճանակից: Անձամբ ռուսները դրան մասնակցում են:

Մենք պետք է նայենք, թե արդյոք թիրախի ընտրությունն արվել է (ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը) այն բանի գիտակցությամբ, որ դա միանգամայն անմեղ քաղաքացիական թիրախ է: Եթե այդպես է, ուրեմն դա ռազմական հանցագործություն է»,- հայտարարել էր բրիտանացի նախարարը:

«Ամեն ինչ ճիշտ է, բացի երկու բառերից: «Ռուսաստան» բառի փոխարեն կարելի է տեղադրել «Մեծ Բրիտանիա», իսկ «Սիրիայի» փոխարեն՝ «Իրաք» բառերը»,- գրել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս