Եգիպտոսն ու Ռուսաստանը փուլային եղանակով կվերսկսեն ավիահաղորդակցությունը. Կահիրե
Եգիպտոսի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2015թ. նոյեմբերին Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, կարող է վերսկսվել արդեն հոկտեմբերին: Այս մասին այսօր հայտնել է «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունում իր աղբյուրներին:
«Կողմերը պայմանավորվել են փուլային եղանակով վերսկսել ավիահաղորդակցությունը հոկտեմբերից»,- ասել են աղբյուրները:
Գերատեսչության տվյալներով՝ նախ՝ կվերսկսվեն Մոսկվայի և Կահիրեի միջև չվերթերը, ապա կվերականգնվի ավիահաղորդակցությունը Շարմ-էլ-Շեյխ և Հուրգադա քաղաքների միջև:
Դրանից հետո կողմերը ձեռնամուխ կլինեն չարթերային չվերթերի հարցի քննարկմանը:
Սեպտեմբերի 26-ին Կահիրե կմեկնի ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նրան կընդունի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: