«Ռուսաստանը կարող է մեղավոր լինել Սիրիայում ռազմական հանցագործությունների մեջ». Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը BBC-ի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր է Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգման մեջ, հնարավոր է, նաև ռազմական հանցագործությունների մեջ՝ ի դեմս մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա հարձակման:
«Էնդրյու Մարրի շոու» կիրակնօրյա ծրագրի ժամանակ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե Ռուսաստանը մեղավոր է սիրիական պատերազմի թեժացման ու ձգձգման համար:
«Պուտինյան ռեժիմը ոչ թե պարզապես Ասադի ձեռքն է տալիս ատրճանակ, այլ որոշ դեպքերում անձամբ է կրակում ատրճանակից: Անձամբ ռուսները դրան մասնակցում են:
Մենք պետք է նայենք, թե արդյոք թիրախի ընտրությունն արվել է (ՄԱԿ-ի մարդասիրական ավտոշարասյունը) այն բանի գիտակցությամբ, որ դա միանգամայն անմեղ քաղաքացիական թիրախ է: Եթե այդպես է, ուրեմն դա ռազմական հանցագործություն է»,- հայտարարել է բրիտանացի նախարարը: