Հորդանանում գնդակահարվել է իսլամը վիրավորելու մեջ մեղադրվող հայտնի գրողը
Հորդանանում անհայտ անձը գնդակահարել է ճանաչված գրող Նահեդ Հաթթարին դատարանի շենքի մոտ, որտեղ նրան պետք է առաջադրվեր կրոնը վիրավորելու մեղադրանք, հայտնում է aljazeera.com-ը:
Քրիստոնյա և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ակտիվ կողմնակից Նահեդ Հաթթարը կալանավորվել էր այն բանից հետո, երբ սոցցանցում տեղադրել էր ծաղրանկար, որտեղ պատկերված էր դրախտում գտնվող, նարգիլե ծխող և կանանցով շրջապատված ջիհադիստը, որը Աստծուն խնդրում է իրեն տալ գինի և քաղցրավենիքներ:
Դա հարուցել էր Հորդանանի պահպանողական տրամադրված մուսուլմանների զայրույթը ու դժգոհությույը:
Հորդանանի նորությունների գործակալությունը հայտնել է, որ Հաթթարը սպանվել է 3 կրակոցով, և որ մարդասպանը կալանավորված է: