Բաժիններ՝

«Ինչու՞ չսահմանել այնպիսի ռեկորդ, որն արդեն երբեք չի կարող գերազանցվել». Սերենա Ուիլյամսի մարզիչ

Ֆրանսիացի մասնագետ Պատրիկ Մուրադօղլուն հույս ունի ամերիկուհու հետ սահմանել նոր ռեկորդ, որը երբեք չի գերազանցվի:

«Գիտեմ, որ մարդիկ շատ են սպասում Սերենայի 23-րդ հաղթանակին, բայց ես կենտրոնացած եմ 30-ի վրա: Ինչու՞ չսահմանել այնպիսի ռեկորդ, որն արդեն երբեք չի կարող գերազանցվել: Կարծում եմ, Սերենան դա կարող է:

Առաջին տեղը վարկանիշու՞մ: Մենք որոշեցինք մի որոշ ժամանակով բաց թողնել այն: Հնարավոր է, Սերենան վերադարձնի այն, բայց մենք չենք մտածում այդ մասին:

Մենք կենտրոնացած ենք մեյջորները հաղթելու վրա: Դա մեր միակ նպատակն է: Եթե մենք շատ նպատակներ դնենք, կարող ենք տապալվել բոլորում: Այնպես որ եկեք կենտրոնանաք գլխավորի վրա: Այս մրցաշրջանը շատ վատն էր»,- ասել է Պատրիկը՝ CNN-ին տված հարցազրույցում:

2016թ. մրցաշրջանում Սերենա Ուիլյամսը հաղթել է Մեծ Սաղավարտի միայն մեկ մրցաշարում («Ուիմբլդոն») և 3 տարվա մեջ առաջին անգամ առաջին տեղը վարկանիշում զիջեց Անգելիկ Կերբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս