«Ջենիֆեր Էնիսթոնը դժոխք է, իսկ Բրեդ Փիթը՝ ապուշ». Ժոզե Մոուրինիո
Մոուրինիոյին լավ ծանոթ լրագրող Ռոբ Բիսլին պատմել է ամերիկացի դերասանուհու հետ պորտուգալացու հանդիպման մասին:
«Մենք տեղավորվել էինք Լոս Անջելեսի «Բևերլի Հիլս» հյուրանոցում, երբ «Չելսին» գտնվում էր ԱՄՆ-ում: Ժոզեն նստած պատմում էր ինձ Բրազիլիայում անցկացրած արձակուրդի մասին: Բայց այդ ժամանակ նրա ծնոտը բառացիորեն կախվեց, իսկ աչքերը նայում էին մի կետի:
Այդպիսի ուժեղ տպավորություն էր գործել Ջենիֆեր Էնիսթոնը, ով հիասքանչ էր այդ օրը: Երբ նա դուրս եկավ, Ժոզեն առաջինն արձագանքեց. «Էնիսթոնը դժոխք է, ինչքան ապուշ է Բրեդ Փիթը: Ջենիֆեր Էնիսթոն – 1, Անջելինա Ջոլի – 0» և ուռացրեց շրթուքները՝ նմանակելով Փիթի նոր զույգին»,- պատմել է Ռոբ Բիսլին իր գրքում:
Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվել են 2005 թվականին:
Ժոզե Մուորինիոն գլխավորել է «Չելսին» 2004-2007 և 2013-2015 թվականներին:
Սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը