«Զլատան Իբրահիմովիչը խոստացավ կոտրել ոտքս, եթե ես Պոլ Պոգբային չվաճառեմ «Մանչեսթեր Յունայթեդին»». Մինո Ռայոլա
Ահա թե ինչու էր հայտնի գործակալն այս ու այն կողմ ընկել ամռանը:
«Երբ Զլատանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», նա զանգահարեց ինձ և ասաց. «Մի վաճառիր Պոգբային ինչ-որ այլ ակումբ, այլապես ես կկոտրեմ ոտքդ»:
Պոլը դեռ պետք է գտնի իր տեղը նոր թիմում: Ես կգերադասեի նրան տեսնել ձախ հարձակողական կիսապաշտպանի դիրքում: Բայց որոշումները կայացնում է Մոուրինիոն»,- հայտարարել է Ռայոլան de Volkskrant-ին տված հարցազրույցում:
Պոգբան տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Յուվենթուսից» օգոստոսի սկզբին՝ ռեկորդային 105 մլն եվրոյով:
Շաբաթ ֆրանսիացին «Լեսթերին» խփած գնդակով բացեց գոլերի հաշիվը:
Պոգբայից և Իբրահիմովիչից բացի այս ամառ Ռայոլան «Օլդ Թրաֆֆորդ» է բերել նաև Հենրիխ Մխիթարյանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը