Բաժիններ՝

«Պերեսը խնդրել էր վերադառնալ «Ռեալ» և մաքրել թիմը Պեպեից, Կասիլյասից, Ռամոսից և Մարսելոյից». Ժոզե Մոուրինիո

Շաբաթ Daily Mail-ը հրապարակեց նոր հատված Ժոզե Մոուրինիոյի հետ լավ ծանոթ լրագրող Ռոբ Բիսլիի գրքից:

«Երբ 2015թ. Ռաֆա Բենիտեսը աշխատանք ստացավ «Ռեալում», այդ նշանակումն ապշեցրեց Ժոզեին: Նա գրեց ինձ. «Դա անհնար է»:

Նա խոստովանեց, որ մերժել է հետ վերադառնալու առաջարկը. «Նախագահը սիրում է ինձ, նա ուզում էր, որ ես վերադառնայի և մաքրեի թիմը, հեռացնեի այնպիսի «վատ» մարդկանց, ինչպիսին են Պեպեն, Կասիլյասը, Ռամոսը և Մարսելոն: Ես պատասխանեցի, որ արդեն շատ ուշ է:

Նախագահը մտածում է Զիդանի մասին՝ անունի և ստատուսի պատճառով, բայց նա շատ վատ աշխատանք է կատարել երիտասարդական թիմում: Կլոպը միակն է, ում կարող է նա վերցնել: Ռաֆային… ոչ մի դեպքում»»:

Այդ անգամ Ժոզեն սխալվեց: Մեկ ամիս անց՝ հունիսին Բենիտեսը դարձավ «Բերնաբեուի» բոսը:

Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը» 2010-13թթ.՝ հաղթելով մադրիդցիների հետ Լա Լիգան 2011-12թթ. մրցաշրջանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս