Բաժիններ՝

«Լիվերպուլը» 8 խաղերում խփեց 24 գնդակ և 121 տարվա ընթացքում ցույց տվեց լավագույն արդյունքը

Երևի այդ ժամանակ դեռ չէին ծնվել մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստների նախանախապապերը:

Շաբաթ «Լիվերպուլը» 5:1 հաշվով ջախջախեց «Հալ Սիթիին» և նոր մրցաշրջանի 8 պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակը հասցրեց 24-ի (16-ը՝ Պրեմիեր լիգայում, 8-ը՝ Անգլիական լիգայի գավաթում): Սա լավագույն ակումբային արդյունքն է՝ սկսած 1895-96թթ. մրցաշրջանից, երբ «կարմիրները» 8 մեկնարկային խաղերում» խփեցին 34 գնդակ:

6 տուրերից հետո «Լիվերպուլը» գրավում է 4-րդ տեղը՝ ետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 5 միավորով:

Հաջորդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը կհյուրընկալվի «Սուոնսիին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս