Բաժիններ՝

Այս մրցաշրջանում Պրիմերայի 4 խաղերից 2-ում Զիդանը փոխարինել է Կրիշտիանու Ռոնալդուին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Լաս-Պալմասի» դեմ խաղի ընթացքում (2:2) փոխարինեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

72-րդ րոպեին Ռոնալդուի փոխարեն դաշտ դուրս եկավ Լուկաս Վասկեսը: Դատելով պորտուգալացու արձագանքից, նա դժգոհ մնաց մարզչի այդ որոշումից:

Պրիմերայի 3-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (5:2) Զիդանը փոխարինեց Ռոնալդուին 66-րդ րոպեին: Այն ժամանակ նա համաձայնեցրեց որոշումը ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակչում ստացած վնասվածքի պատճառով Ռոնալդուն բաց թողեց նախամրցաշրջանային մարզումները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս