![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի աճյունափոշին վաճառվել է 45 հազար դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/91371188_027999337-1_640x420.jpg)
Ամերիկացի հայտնի գրող Թրումեն Կապոտեի աճյունափոշու մի մասը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 45 հազար դոլարով:
Աճուրդի կազմակերպիչը Julien’s Auctions աճուրդի տունն է, որը գրողի աճյունափոշով սնդուկը ստացել էր նրա ընկերուհուց՝ Ջոան Կարսոնից, ով մահացել է անցած տարի:
«Աճուրդին մասնակցել են մարդիկ Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Ամերիկայից և ԱՄՆ-ից»,- պատմել է աճուրդի կազմակերպիչ Դարեն Ժյուլիենը՝ հրաժարվելով հրապարակել գնորդի անունը:
Գրողը մահացել է 1984թ. 59 տարեկան հասակում:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Նախաճաշ Թիֆանիի մոտ» և «Սառնասիրտ սպանություն» գործերը: