Բաժիններ՝

ՌԴ հետախուզությունում կոնֆլիկտ է. Economist

Ռուսական Fancy Bear և Cozy Bear ցանցահենային խմբերը, որոնք կասկածվում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու մեջ, չեն իմացել միմյանց գործունեության մասին, գրում է Economist-ը։

Կիբերանվտանգությամբ զբաղվող CrowdStrike ընկերությունը մատնաշում է, որ Fancy Bear-ը առնչություն ունի ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ, իսկ նրա նպատակն է տեղեկատվության արտախոսքն ու գողությունը։
Cozy Bear-ը, որն աշխատել է ռուսական հետախուզության «մյուս մասի» համար, իր հերթին, զբաղվում է «ավանդական լրտեսությամբ» և «հանգիստ հավաքում է տեղեկություններ»։

Ընդ որում՝ ամսագիրը ներկայացնում է Dell Secureworks կիբերանվտանգության ընկերության կարծիքը, որը Fancy Bear-ը հարուցել է երկրորդ խմբի ու նրանց գործունեությունը, ով կանգնած է դրա հետևում։

Նշվում է, որ դեմոկրատներն առանց նամակագրության արտահոսքի չեն իմացել, որ իրենց հետևում են։

Ինչպես հավելում է Economist-ը, մեթոդը, որն օգտագործվել է դեմոկրատների սերվերները կոտրելուց հետո, Fancy Bear-ը կիրառել է նաև այլ հարձակումների ժամանակ։
Ամսագրի տեղեկություններով՝ խոսքը նախկին ԽՍՀՄ-ի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, քաղաքական գործիչների, պաշտոնյաների, լրագրողների մասին է։

Հիշեցնենք, որ մինչ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ հաստատվել էր Հիլարի Քլինթոնի թեկնածությունը, WikiLeaks կայքում հայտնվել էր կուսակցության անդամների նամակագրությունը։

Դրանից հետո Վաշինգտոնում հայտարարել էին, թե էլեկտրոնային փոստերը կոտրելու համար պատասխանատու են ռուսական հատուկ ծառայությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս