Գագիկ Բեգլարյանը չի ներկայացել

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: Նա, ինչպես ընդունված է, շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին և ներկայացրել նոր նախարարներին:

Ի դեպ, պարզվում է, ի տարբերություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների նախկին նախարարների, որոնք ներկա են եղել պաշտոնական արարողակարգային այդ միջոցառումներին, ներկա չի եղել  ՀՀ տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Կարեն Կարապետյանը պարզապես ներկայացրել է ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին:

Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը վաղուց, դեռևս Երևանի քաղաքապետի պաշտոնից սկանդալային հրաժարականից հետո է սկսել անհանդուրժողական վերաբերմունք դրսևորել և խանդով վերաբերվել Կարեն Կարապետյանին: Ներքաղաքական շրջանակներում նրա այս քայլը շատ տգեղ են գնահատել նաև յուրայինները՝  դա գնահատելով նաև՝ անհարգալից վերաբերմունք նախարարության աշխատակազմի նկատմամբ, քանի որ նա ոչ միայն պարտավոր էր ներկա գտնվել, այլև դա տարրական քաղաքավարության բացակայության նշան է: Ըստ էության, նա հասկացել է, որ իր ճանապարհաշինարարական «հմտությունները», ի տարբերություն մյուս նախարարների, այս կառավարությունում որևէ մեկը չի տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս