Բաքուն պաշտոնական բողոք է ուղարկել Էրմիտաժին՝ պահանջելով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը
Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք է ուղարկել Ռուսաստանի պետական Էրմիտաժին՝ կապված այն բանի առնչությամբ, որ Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ը կայանալիք արևելյան դրամագիտության միջազգային համաժողովին ծրագրում ներառված է «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցը, հայտնում է Rusarminfo-ն։
Ադրբեջանական կողմի վրդովմունքը հարուցել է Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի հիշատակումները, որպես տարածքներ, որոնք պատկանել են Արևելյան Հայաստանին։
Այդ շրջաններում 1747-1827թթ․գործածվող դրամները Ա. Հակոբյանի և Պ. Պետրովի զեկույցում նշված են հայկական, ոչ թե ադրբեջանական։
Բողոքում նշված է, որ ադրբեջանական կողմը վրդովմունքով է ընդունել զեկույցի անվանումը և դրա ներառումը «նման հեղինակավոր միջազգային գիտական ֆորումում»։
Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը զեկույցի հեղինակներին մեղադրել է Ադրբեջանի պատմությունը կեղծելու մեջ։