Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀԱՊԿ-ի ոստիկանական զորակազմի ստեղծումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էդվե Լադսուսը քննարկել են ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը:

Բորդյուժայի եւ Լադսուսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպմանը նշել է, որ իր կազմակերպությունը հավատարիմ Է մնում խաղաղապահ զորակազմերի պատրաստման ու հանդերձման հարցում ՄԱԿ-ի հետ գործակցելու կուրսին:

«Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ-ի «մշտական պատրաստության» ոստիկանական եւ քաղաքացիական զորակազմերի ստեղծման հնարավորությունը, որոնք կարելի կլիներ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ օպերատիվորեն օգտագործել ՄԱԿ-ի մանդատով»,- ասված է ՀԱՊԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Լադսուսը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության գլխավոր նպատակն ինքը համարում Է խաղաղապահ մեկ գումարտակի համալրումը, որը կարող է ՄԱԿ-ի հովանու տակ դրվել համապատասխան հայտի ստացվելուց հետո 60 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ կազմակերպության ներկայացուցիչների ներգրավման ճանապարհի քարտեզ է պատրաստում, որն արդեն հաստատված Է անդամ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս