
Լուի Վան Գալը բանակցություններ է վարում «Վերդերի» հետ

Երբեմնի հարգված մարզիչը կփորձի վերակենդանացնել երբեմնի ահեղ թիմը:
«Վերդերը» բանակցություններ է վարում հոլանդացի մարզիչ Լուի Վան Գալի հետ, հաղորդում է Hamburger Abendblatt-ը: Հավանական պայմանագրի մանրամասները հայտնի չեն:
2009-11թթ. Վան Գալն աշխատել է »Բավարիայի» հետ: 2010թ. գարնանը նա հաղթել է Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Վան Գալը նվաճեց Անգլիայի գավաթը, բայց մայիսին ազատվեց աշխատանքից:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 4 տուրերում «Վերդերը» կրել է 4 պարտություն:
«Վերդերի» գլխավոր մարզչի պաշտոնի մյուս թեկնածուն համարվում է «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը