Բաժիններ՝

««Բավարիան», ի տարբերություն «Ռեալի», ղեկավարում է նախկին ֆուտբոլիստ, և նա ամեն ինչ ավելի լավ է հասկանում». Անչելոտի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին համեմատել է Մյունխենյան ակումբի ղեկավարների և «Ռեալի» նախագահի աշխատաոճերը:

«Ո՞րն է «Բավարիայի» և «Ռեալի» տարբերությունը: Այս ակումբները շատ նման են: Թերևս, միակ տարբերությունն այն է, որ «Բավարիան» ղեկավարում է նախկին ֆուտբոլիստ, և նա ամեն ինչ ավելի լավ է հասկանում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Իտալացին գլխավորեց «Բավարիան» ամռանը՝ փոխարինելով Խոսեպ Գվարդիոլային: Չորս տուրերի ընթացքում մյունխենցիները տարել են չորս հաղթանակ:

2014թ. «Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ դարձավ Չեմպիոնների լիգայի չեմպիոն: Հաջորդ գարնանը նա ազատվեց աշխատանքից:

«Բավարիայի» ղեկավար կազմի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ակումբի նախկին ավագ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս