Բաժիններ՝

«Ռոմելու Լուկակուն կարող է մնալ «Էվերթոնում»». Մինո Ռայոլա

Գործակալը չի բացառում, որ բելգիացի հարձակվողը կարող է նոր պայմանագիր ստորագրել «Էվերթոնի» հետ:

«Այո, հնարավոր է, որ նա մնա «Էվերթոնում»: Այս տարի նրա վերաբերյալ շատ առաջարկություններ են եղել, բայց տվյալ պահին Ռոմելուն երջանիկ է թիմում: Մենք գոհ ենք այն բանից, թե ինչպես են զարգանում «Էվերթոնի» գործերը:

Ես խոսել եմ Ռոմելուի հետ «Սանդերլենդի» խաղում նրա կատարած հեթ-տրիկից հետո: Ասել եմ նրան, որ լավ չի խաղում և պետք է 6-ական գնդակ խփի:

Ինչ առաջարկություններ են եղել Լուկակուի վերաբերյալ: Խոսակցություն կար «Յուվենթուսի» մասին, քանի որ Իտալիայում այլևս ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել Ռոմելուին: Անգլիայի սահմաններից դուրս նրա նկատմամբ հավակնություններ կարող են ունենալ միայն «ՊՍԺ»-ն, «Բավարիան», «Ռեալը» և «Բարսելոնան»»,- Ռայոլային է մեջբերում Liverpool Echo-ն:

Այս մրցաշրջանում անցկացրած 5 խաղերում Լուկակուն խփել է 4 գնդակ և կատարել է 2 փոխանցում:

Transfermarkt.de-ն գնահատում է հարձակվողին 40 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս