
«Ժոզե Մոուրինիոն մոտակա խաղերին կհանի Ուեյն Ռունիին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմից». The Sun

Պորտուգալացին դժգոհ է ավագի խաղից: «Ուոտֆորդից» կրած պարտությունը ստիպել է Մոուրինիոյին մտածմունքի մեջ ընկնել: Սկզբում Ժոզեն հրապարակավ քննադատեց Լյուկ Շոուի խաղը, իսկ հետո անցավ Ռունիին: Ըստ The Sun-ի տեղեկության, պորտուգալացին տեղի է տվել երկրպագուների կողմից ճնշմանը, որոնք պահանջում են հեռացնել Ուեյն Ռունիին հիմնական կազմից:
Ակումբի աղբյուրը նշել է, որ «Լեսթերի» հետ խաղում Ռունին դուրս չի գա հիմնական կազմում: Մոուրինիոն ունի լիակատար աջակցություն ակումբի սեփականատերերի կողմից և թիմի կազմում կարող է կատարել յուրաքանչյուր տեսակի տեղափոխություն:
Ժոզեն սպառնացել է վաճառել ֆուտբոլիստներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրանք չբարելավեն իրենց խաղը:
30-ամյա Ռունին խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում» 2004 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը