«Ռեալի» առաջատարներ Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն 3 տարվա մեջ դարձել են 300 գոլի հեղինակ
Արքայական արդյունք: Կիրակի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում Քարիմ Բենզեման գոլ խփեց «Էսպանյոլին (2:0): Այս գոլը դարձավ 300-րդը ВВС (Քարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու) եռյակի համար, որը ձևավորվել է 2013-14թթ. մրցաշրջանում:
Գոլերի կեսից ավելին խփել է Կրիշտիանու Ռոնալդուն (165), Բենզեմայի հաշվին գրանցվել է 75 գոլ, իսկ Բեյլի հաշվին՝ 60: 221 գնդակ խփվել է Լա Լիգայում, 67՝ Չեմպիոնների լիգայում, 7՝ Իսպանիայի գավաթում, 2՝ ակումբային աշխարհի առաջնությունում, 2՝ Եվրոպայի Սուպերգավաթում:
Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ամենաարդյունավետը ВВС-ի համար եղել է 2014-15թթ. մրցաշրջանը:
Իսպանիայի առաջնության 4 տուրերից հետո «Ռեալը» 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը