Բաժիններ՝

«Անտոնիո Կոնտեն պարբերաբար իրեն պահում է՝ ինչպես խելագար». Էդեն Ազար

«Չելսիի» բելգիացի կիսապաշտպանը պատմել է թիմի գլխավոր մարզչի զգացմունքայնության մասին:

«Կոնտեն թոփ մարզիչ է և ցնցող մարդ: Նա մեծ կիրք ունի այս աշխատանքի նկատմամբ: Փոխարինողների նստարանին նա տալիս է այն ամենը, ինչ ունի, իսկ մենք աշխատում ենք խաղի ժամանակ տալ ամեն ինչ: Կոնտեն գերազանց մարդ է, նա աշխատում է հաճախ շփվել ֆուտբոլիստների հետ, և մենք ուրախ ենք, որ աշխատում ենք նրա հետ:

Խաղի ընթացքում ես աշխատում եմ կենտրոնացած մնալ խաղի վրա, բայց երբ հաջորդ օրը դիտում եմ խաղը հեռուստացույցով, ես տեսնում եմ նրան, և պարբերաբար նա իրեն պահում է՝ ինչպես խելագար»,- Ազարին է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
ԱՊԼ-ի 5 տուրերից հետո «կապույտները» մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղը կիսում են «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս