Բաժիններ՝

Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթի շրջանակում այս տարի ևս կընտրվեն լավագույն նորարարական գաղափարները

Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն այս տարի եւս կհամախմբի ՏՏ եւ այլ ոլորտների երիտասարդներին, ովքեր հանդես կգան զանազան նորարարական գաղափարներով: Այս մասին տեղեկացրին  Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից: Մրցույթն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին Երեւանում` այս տարի որպես հիմնական ուղղություն ընտրելով հեռահաղորդակցման ոլորտը: Մասնակից թիմերը ժյուրիի անդամներին կներկայացնեն հստակ խնդիրներին լուծում առաջարկող նախագծեր, իսկ հաղթողները կարժանանան դրամական պարգեւների, ինչպես նաեւ կստանան հնարավորություն վերածել գաղափարը բիզնես նախագծի` հետագայում ստանալով հովանավորություն եւ աջակցություն:

Հեքըթոն[ՅԱՆ]-ը միավորում է ոչ միայն սկսնակ, այլեւ կայացած ծրագրավորողների, ձեռներեցների, տարբեր ոլորտների մասնագետների, ովքեր ողջ մրցույթի ընթացքում աջակցելու են թիմերին։
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս