![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի բնակչության 92 տոկոսն աջակցում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին. AJF
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/adrbejan4.jpg)
Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «խանդավառությամբ աջակցում է» երկրի բնակչության 92 տոկոսը: Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates (AJF) անկախ հասարակական կազմակերպության հարցախույզի արդյունքները։
Ադրբեջանի բնակիչների շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ընտրողների ավելի քան 92 տոկոսն աջակցում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը, ընդ որում, նրանց գերակշռող մեծամասնությունը պնդում է, որ իրենք, ամենայն հավանականությամբ, կգնան քվեարկության, ասվում է հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի կառավարությանն ու նրա գործունեությանն աջակցությունը հասել է էքստրաօրդինար մակարդակի»,- ասել է AJF-ի գործադիր տնօրեն Ջորջ Բիրնբաումը։
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: