Արդեն հնարավոր է կարդալ գիրքը՝ առանց այն բացելու
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են համակարգ, որի միջոցով հնարավոր է հասկանալ գրքի բովանդակությունը՝ առանց այն բացելու:
Ճառագայթման միջոցով հնարավոր կլինի կարդալ գրքի առաջին 9 էջերը: Համակարգն աշխատում է ռենտգենյան ճառագայթների սկզբունքով:
Համակարգի հեղինակները նշում են, որ սա համակարգի կայացման առաջին փուլն է միայն: Առաջիկայում համակարգը կկարողանա հասկանալ ավելի շատ էջերի բովանդակություններ և ամբողջությամբ անվնաս կլինի գրքերի համար:
Այս եղանակով հնարավոր կլինի ուսումնասիրել բոլոր այն գրքերը, որոնք արդեն շատ մաշված են, բայց ունեն պատմական մեծ արժեք:
Սիրարփի Աղաբաբյան