Բաժիններ՝

iPhone 7-ն արտադրողականության թեստերով գերազանցել է բոլոր սմարթֆոններին

iPhone 7-ում տեղադրված A10 Fusion պրոցեսորը լավագույն արդյունքներն է ցույց տալիս մրցակիցների սմարթֆոնների համեմատությամբ, որոնք աշխատում են Qualcomm-ի, Samsung-ի եւ MediaTek-ի  SoC-ով: Այս մասին են վկայում արտադրողականության թեստերը, որոնք անցկացրել է TechGrapple պորտալը:

Բացի iPhone-ից, թեստավորմանը մանակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որը դարձել է առաջին սմարթֆոնը Snapdragon 821-ով, Samsung Galaxy S7 Edge-ը՝ Exynos 8890 պրոցեսորով եւ Meizu Pro 6-ը՝ Helio X25-ով: Այսպես, մեկ միջուկի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել Է զգալիորեն գերազանցել մրցակիցներին, սակայն բազմամիջուկային թեստում A10 Fusion-ը փոքր-ինչ հետ է մնացել Exynos-ից:

Գրաֆիկայի թեստում մրցակիցների նկատմամբ Apple-ի չիպի գերազանցությունն ավելի ակնհայտ էր: Գործնականում GFXBench-ի բոլոր թեստերում iPhone 7-ը 60 կադր է տալիս մեկ վայրկյանում:

Apple ընկերությունը iPhone 7-ը ներկայացրել է սեպտեմբերի սկզբին Սան Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա միջոցառման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս