
«Հաճույք եմ ստանում՝ գրկախառնվելով տղաներիս հետ». Յուրգեն Կլոպ

«Սթեմֆորդ Բրիջում» հաղթական հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Յուրգեն Կլոպը չսեղմեց «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ձեռքը: Դրա փոխարեն՝ գերմանացին վազեց դաշտ և պինդ գրկեց «Լիվերպուլի» բոլոր ֆուտբոլիստներին:
«Մենք շատ ջանք գործադրեցինք, որպեսզի հաղթենք «Չելսիին»: Էմոցիաների պատճառով ես ուղղակի մոռացա Անտոնիոյի մասին. ինձ համար կարևոր էր ինչքան հնարավոր է շուտ շնորհավորել իմ տղաներին: Ես հաճույք եմ ստանում մեծ խաղերից հետո նրանց հետ գրկախառնվելով»,- ասել է Կլոպը Sky Sports-ին:
Թոփ 5 առաջնություններում Անտոնիո Կոնտեն 44 ամսվա մեջ առաջին անգամ պարտություն կրեց տնային խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը