Բաժիններ՝

Հայաստանի սննդարդյունաբերական 19 ընկերություններ մասնակցում են «WorldFood Moscow 2016» ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություններ սեպտեմբերի 12-15-ը Մոսկվայում մասնակցում են «WorldFood Moscow 2016» միջազգային 25-րդ ցուցահանդեսին։ Այն սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առևտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգաց ման հիմնադրամի լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք և թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի և ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առևտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս