Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել նստակյաց կյանքը
Ժամանակակից աշխարհում դժվար է գտնել մեկին, ով գոնե օրվա կեսը չի անցկացնում համակարգչի կամ հեռուստացույցի առջև: Որոշ մասնագիտություններ ստիպում են նստակյաց կյանք վարել, ինչն էլ զգալիորեն ազդում է մեր առողջական վիճակի վրա:
Խոսքը միայն ողնաշարի խնդիրների մասին չէ:
Խնդիրն այն է, որ, երբ երկար ժամանակ նստած ենք մնում, մկանների էլեկտրական ակտիվությունը նվազում է, հետևաբար՝ կալորիաների այրման գործընթացը դանդաղում է, այսպես մենք մեկ րոպեում այրում ենք ընդամենը մեկ կիլոկալորիա:
3 ժամ անց անոթները նեղանում են, ինչն էլ ազդում է արյան շրջանառության վրա: Եթե օրը 24 ժամ անցկացնում եք նստած վիճակում, ապա ինսուլինը կորցնում է իր կարողությունների 40%-ը, ինչն էլ հանգեցնում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկի բարձրացման:
2 շաբաթ շարունակ ամեն օր 6 ժամ համակարգչի մոտ անցկացնելով՝ օրգանիզմում բարձրացնում եք վատ խոլեստերինի մակարդակը, ինչն էլ խթանում է ավելորդ քաշի կուտակումը: Երկար ժամանակ պասիվ կյանք վարելով՝ մկանները թուլանում են, իսկ քաշը կորցնելուն նպաստող ֆերմենտները՝ պակասում:
Իսկ թե ուրիշ ինչ խնդիրների կարող է հանգեցնել նստակյաց կյանքը, դիտեք մեր տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը