Դատախազությունը կբողոքարկի՞ Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը կքննարկի ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու հարցը։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«2016 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել ու ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի Սերգեյ Յուրիի Միրոնովը, որը հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: 2016 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ս. Միրոնովի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի նույն օրվա որոշմամբ միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման բողոքարկման հարցը կքննարկվի՝ որոշումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվելուց հետո»,- հայտնեցին հանրային կապերի բաժնից։

Տեսանյութեր

Լրահոս