Բաժիններ՝

Չեխիայի հավաքականը ցանկանում է լավ խաղալ և հաղթել Հայաստանի ընտրանուն. Կարել Յարոլիմ

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հայտարարել է, որ որոշակի սպասելիքներ ունի Հայաստանի ազգային ընտրանու հետ խաղից և նշել, որ հանդիպումը կարևոր է հատկապես հոգեբանական տեսանկյունից: «Որոշակի սպասելիքներ ունեմ Հայաստանի հետ խաղից: Հանդիպման մեջ գլխավորը հոգեբանական տեսանկյունն է, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենանք ընտրական մրցաշարին: Հիանալի է, որ որակավորման փուլից առաջ կարող ենք անցկացնել գոնե մեկ նախապատրաստական հանդիպում, որը մեզ կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ դիմակայությունից առաջ»,-­ ինչպես փոխանցում է Fotbal.cz-ն, հանդիպումից առաջ կայացած ասուլիսում նշել է Յարոլիմը:

Նրա խոսքով` Չեխիայի ընտրանու խաղացողները Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը մոտեցել են ամենայն լրջությամբ: Յարոլիմն ընդգծել է, որ արդյունքը որոշիչ դեր չի ունենալու, կարևորը խաղային գործընթացն է լինելու, չնայած որ իր թիմը ցանկանում է հաղթել:

Մլադա Բոլեսլավ քաղաքում կայանալիք Չեխիա­Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 31­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031