Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 30-ին այցելել է ՀՀ նկարիչների միություն, որտեղ ներկայացված է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ բացված օգոստոսի 29-ին: Այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանն իր ցուցահանդեսին ներկայացրել է արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: Շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ Նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:
Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնականլուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: