
Մարիխուանան հին ժամանակներում օգտագործվել է բուժիչ նպատակներով. ինչ է այն բուժում

Վերջերս պարզ է դարձել, որ մարիխուանան ունի բուժիչ հատկանիշներ: Դեռևս հին ժամանակներում այն օգտագործվել է բուժիչ նպատակներով: Մարիխուանան հանգստացնում է դեպրեսիան, ցավերը, անհանգստությունը, բորբոքումները, անքնությունը, կանացի ցավերը, այտուցները: Այս բույսն օգտագործվում է տարբեր մեթոդներով, այն կարող եք նաև խառնել այլ մթերքների հետ:
Ինչպես նշում է fithacker կայքը՝ ամենահեշտ միջոցը մարիխուանան կոկոսի յուղով խառնելն է: Այս խառնուրդը լավացնում է մարսողությունն ու բարձրացնում է իմունիտետը: Յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակամիկրոբային հատկություն: Այս ամենը տեղի է ունենում լաուրինաթթուների, կապրինաթթուների և կապրիլաթթուների շնորհիվ:
Մարիխունան և կոկոսի յուղը
Բաղադրություն
- 30 գ կոկոսի յուղ
- 1 գ մարիխուանայի կարբօքսիլատ
Ապակե տարայի մեջ լցրեք մանրացրած մարիխուանան, ավելացրեք կոկոսի յուղը: Տարայի կափարիչը պինդ ծածկեք, իջեցրեք ջրով լի կաթսայի մեջ, ջուրը տաքացրեք և պահեք եռման ջերմաստիճանից ցածր ջերմության մեջ 60 րոպե: Խառնուրդը քամեք:
Խառնուրդը կարող եք օգտագործել ինչպես՝ տարբեր մթերքների հետ, այնպես էլ՝ քսել ցավող հատվածներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը