
Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը. ցուցակը գլխավորել է ձեռնարկատեր, Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան, որի կարողությունը հանդեսը գնահատել է 1,1 միլիարդ դոլար:
Նշենք, որ վարկանիշի ութերորդ հորիզոնականում է հայտնվել Մարիա Շարապովան՝ 260 մլն դոլար կարողությամբ: Ավելի վաղ Շարապովան առաջին տեղն էր գրավել շոու-բիզնեսի եւ սպորտի ռուսաստանցի ամենահարուստ աստղերի ցուցակում՝ 2015/16 սեզոնում վաստակելով 21,9 միլիոն դոլար:
Նաեւ Forbes-ի վարկանիշ են մտել միլիարդատերեր Դմիտրի Ռիբոլովլեւի (Ֆրանսիայի «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ նախագահ) եւ Ռոման Աբրամովիչի (Անգլիայի «Չելսի» ակումբի սեփականատեր) նախկին կանայք: Ելենա Ռիբոլովլեւան վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը (կարողությունը՝ 600 միլիոն դոլար), իսկ Իրինա Աբրամովիչը՝ վեցերորդ տեղը (300 միլիոն դոլար):
Վարկանիշը կազմելիս հրատարակությունը հիմնվել է ընկերությունների տվյալների եւ փորձագիտական գնահատումների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: