
Զինյլաները Քաբուլում հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա

Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի վրա, շենքում փոխհրաձգություն է սկսվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը: Մեկ այլ գործակալություն էլ տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում վիրավորվել է առնվազն 5 մարդ: Մինչ շենք ներխուժելը զինյալները պայթյուն են կազմակերպել: Հաղորդվում է, որ ոստիկանությունը շրջափակման մեջ առել համալսարանի տարածքը: Պաշտոնական աղբյուրներից հայտնել են, որ շենքի ներսում են մնացել տասնյակ ուսանողներ ու համալսարանի աշխատակիցներ:
Ավելի վաղ աֆղանցի լուսանկարիչ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Մասուդ Հոսեյնն իր թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ինքն ու այլ մարդիկ փակված են համալսարանի շենքում: «Օգնեք, մենք Ամերիկյան համալսարանի շենքում ենք, փոխհրաձգություն է, որը ուղեկցվում է պայթյունի հետ: Հնարավոր է սրանք իմ վերջին թվիթներն են»,գրել է Հոսեյնը: