
ԱՊՀ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի 17-րդ նիստը տեղի կունենա Երևանում

ԱՊՀ անդամ երկրների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հանձնաժողովի 17-րդ նիստը 2016 թվականի հոկտեմբերի 11-13-ը տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում (Երևանում):
Որոշմամբ` միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվել է ավելի քան 3 մլն դրամ: