
Էրդողանն ու Բայդենը հանդիպել են փակ դռների հետևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը:
Հանդիպումն անցկացվում է փակ դռների հետևում: Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ:
Բայդենը գտնվում է Անկարայում մեկօրյա այցով: Ավելի վաղ նա այցելել էր թուրքական խորհրդարան, հետո հանդիպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: