6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական շրջանում, մագնիտուդը կազմել է 6,8: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մանդալայի մարզկենտրոն Մեթիլա քաղաքից 143 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մյանմայի խոշորագույն քաղաքում՝ Յանգոնում, ինչպես նաեւ տարածարջանի ընդարձակ տարածքում, այդ թվում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Երկրաշարժի արձագանքներն զգացվել են նաեւ Հնդկաստանի մի շարք նահանգներում, մասնավորապես, Արեւմտյան Բենգալիայում եւ Ասամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031