
Թուրքիան Սիրիայի քրդերի ուժերից պահանջել է դուրս գալ Եփրատ գետի արևմտյան ափից

Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս գան Եփրատ գետի արևմտյան ափից դեպի արևելք, հակառակ պարագայում Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, այսօր Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Սիրիացի քրդերի ուժերը պետք է լքեն Եփրատից արևմուտք ընկած հատվածները և գնան դեպի արևելք: Եթե դա տեղի չունենա, Անկարան կանի հնարավոր ամեն բան»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր թուրքական բանակն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ ցամաքային գործողություն է սկսել Սիրիայի Ջարաբլուս քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիա են մտել թուրքական տանկերը: