ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային տրամադրել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

ԱՄՆ-ը Թուրքիային չի տրամադրի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, ինչի շուրջ պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք էր բերվել, այսօր հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով` Սիրիայում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որն անցկացնում են Թուրքիայի ԶՈւ-ն ու ռազմաօդային ուժերը, ուղղված են թուրքական սահմանները ահաբեկիչներից ազատելուն:

Թուրքական ԶԼՄ-ները, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հայտնում են, որ տեղի ունեցածը Սիրիայում ցամաքային գործողություն չէ, այլ թուրքական և կոալիցիոն ուժերի գործողությունների նպատակն է միջանցք բացել չափավոր սիրիական ընդդիմության համար` քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար:

Հիշեցնենք, որ այսօր թուրքական բանակը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օգնությամբ ցամաքային գործողություն է սկսել քաղաքը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիա են մտել թուրքական տանկերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031