Կիտրոն և ձիթապտղի յուղ. հրաշք խառնուրդ

Կիտրոնի և ձիթապտղի յուղի օգտակար հատկանիշները վաղուց են հայտնի: Այս խառնուրդը դեռ հին ժամանակներում օգտագործվել է ավանդական և այլընտրանքային բժշկության մեջ: Կիտրոնի և ձիթապտղի խառնուրդն ունի հզոր խթանիչ հատկանիշներ, որոնք կարող են օգնել մի շարք առողջական խնդիրների դեպքում:

Այս խառնուրդն ամբողջովին բնական է և չունի կողմնակի ազդեցություն:

Ի՞նչ օգուտ կտա ամեն առավոտ մեկ գդալ ձիթապտղի յուղ և կիտրոն ուտելը:

Լավանում է սրտի աշխատանքը

Կարդացեք նաև

Ձիթապտղի յուղը հարուստ է սրտի համար անհրաժեշտ ճարպաթթուներով, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը: Այս ճարպաթթուները նաև հրաշալի են խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Կիտրոնի հյութը, իր հերթին, հզոր հակաօքսիդանտ ազդեցություն ունի:

Բուժվում է փորկապությունը

Այս խառնուրդը խթանում է մարսողական համակարգը՝ լավացնելով աղիների և, հատկապես, հաստ աղու աշխատանքը: Խառնուրդը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են օրգանիզմում տոքսիկ մնացորդների քանակը, ինչպես նաև՝ լավացնում են մարսողությունը:

Նվազում են հոդացավերը

Այս խառնուրդի մեկ թեյի գդալը դատարկ ստամոքսին կնվազեցնի արթրիտի կամ ռևմատիզմի առաջացրած ցավերը:

Լավանում է լյարդի և հաստ աղիի աշխատանքը

Այս առողջարար խառնուրդը լավացնում է աղիների աշխատանքը՝ նվազեցնելով օրգանիզմում կուտակված տոքսինների քանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս