Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար եկել է ժամանակը, որպեսզի նրանք անհանգստանան, վրդովվեն և անպատվեն Մոուրինիոյին. eurosport.ru

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը մեկնարկեց «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սաութհեմփթոն» խաղով: Հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով (2:0):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը տեղ չէր գտել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և դաշտ դուրս եկավ խաղի 75-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:

Այն, ինչին հասավ հայ ֆուտբոլիստը 15 րոպեների ընթացքում, այն էր, որ նա կատարեց ընդամենը 5 ճշգրիտ փոխանցում: Ժոզե Մոուրինիոն ոչ Պոլ Պոգբային, ոչ էլ արդեն մի փոքր հոգնած Իբրահիմովիչին չփոխարինեց և խաղացրեց նորեկներին մինչև վերջ: Իսկ Հենրիխին միայն սիմվոլիկ դաշտ դուրս բերեց:

«Մանչեսթեր Յունայթեդի» համար Հենրիխ Մխիթարյանի բացառիկության և կարևորության մասին Ժոզե Մոուրինիոյի ասած խոսքերը ոչինչ չարժեն, ինչպես և մնացած բոլոր խոսքերը, որովհետև նրան ոչ ոք չի խանգարում հրաժարվել իր ասածներից: Մեկ խաղը ցուցանիշ չէ, բայց այն, թե ինչպես Հենրիխը մեկնարկեց «Օլդ Թրաֆֆորդում», հիշեցնում է Դե Բրույնեին և Լուկակուին (խաղային բավարար ժամանակ չստանալու պատճառով 2 ֆուտբոլիստներն էլ հեռացան «Չելսիից», չնայած Ժոզե Մոուրինիոյի կողմից նրանց հասցեին ասված բացառիկության մասին խոսքերի):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս