Երիկամային ինֆեկցիաների դեմ տնական բաղադրատոմսեր
Երիկամային ինֆեկցիաները հաճախ ի հայտ են գալիս կանանց և երեխաների մոտ: Երիկամային ինֆեկցիաների նախանշաններն են բարձր ջերմությունը, փորլուծությունը, դողն ու մեջքի ցավը:
Ժամանակին չբուժվելու դեպքում՝ երիկամային ինֆեկցիաները կարող են առավել լուրջ հիվանդությունների հանգեցնել, որոնք կվնասեն երիկամները:
Ձեզ ենք առաջարկում տնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել երիկամային ինֆեկցիաները:
Մաղադանոսը՝ երիկամային ինֆեկցիաների դեմ
Մաղադանոսն ամենահաճախ օգտագործվող բույսն է: Իր լուծողական ազդեցության շնորհիվ՝ մաղադանոսն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Այն ունի նաև հակավիրուսային ազդեցություն:
Ի՞նչ է պետք անել
Մաղադանոսը մանր կտրատեք: Մեկ բաժակ ջրին ավելացրեք 1 ճ/գ թարմ մաղադանոս: Եռացրեք 5 րոպե, ապա թողեք սառչի և քամեք: Այս դեղամիջոցը 2 շաբաթ շարունակ խմեք օրական երկու անգամ:
2-րդ մեթոդը. Կարող եք քառորդ բաժակ մաղադանոսի հյութը, կես բաժակ ջուրն ու մի փոքր մեղրը և կիտրոնը խառնել: Ստացված խառնուրդը խմեք օրական 2 անգամ՝ 1-2 շաբաթ:
Եղեսպակ և անանուխի թեյ
Եղեսպակը պարունակում է որոշակի յուղեր, որոնք ունեն հականեխիչ ազդեցություն և մաքրում են երիկամները տոքսիններից:
2 բաժակ տաք ջուրը լցրեք 1 ճ/գ եղեսպակի և 1 ճ/գ անանուխի տերևների վրա: Թողեք մնա մի քանի րոպե, ապա քամեք: Օրական 2-3 բաժակ խմեք այս թեյից՝ 3 ամիս շարունակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը