
Լոնդոնում անհայտ անձինք հարձակում եմ գործել տղամարդու վրա

Լոնդոնյան առեւտրի կենտրոններից մեկում անծանոթ անձինք դանակով հարձակվել են մի տղամարդու վրա և վնասվածքներ հասցրել նրան: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը` հղում կատարելով The Independent-ին:
Ոստիկանության տվյալներով` տուժածը երիտասարդ տղամարդ է, ում անմիջապես հոսպիտալացրել են:
Օգոստոսի 3-ին` Լոնդոնի ժամանակով 22:30-ին, «Ռասել սքվեր» հրապարակում 19-ամյա մի երիտասարդ կրկին դանակով հարձակվել էր անցորդների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել էր մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ: Լոնդոնի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլիի խոսքով` նախնական տվյալներով՝ հարձակվողը հոգեկան խանգարում ունի: Նա նաեւ չէր բացառել տեղի ունեցածի ահաբեկչական վարկածը: Հարձակվողին բռնելու համար կիրառվել էին էլեկտրաշոկեր: Ներկայումս նա հսկողության տակ է եւ գտնվում է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում: