
Ռիոն պատրաստ է Խաղերի մեկնարկին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկից ժամեր առաջ օլիմպիական այգին կիսադատարկ է, իսկ մարզակառույցներում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները շարունակում են մարզումային ծրագիրը և նախապատրաստական փուլը։ Օլիմպիական այգու կառույցները բավականին մոտ են միմյանց, կառուցվածքով պարզ են և հասանելի նրանց համար, ովքեր չեն տիրապետում պորտուգալերենին: Օլիմպիական այգու հիմնական «բնակիչները»՝ կամավորները, ամենուր են`պատրաստ օգնելու ամեն հարցում:
Տեղական ժամանակով ժամը`20։00-ին լեգենդար «Մարականա» մարզադաշտում կկայանա քառամյակի ամենասպասված մարզական իրադարձությունը։
Ռիոն պատրաստ է, պատրաստ են նաև մարզիկները, կամավորները և լրագրողները։