![](/banners/BeFunky-design.jpg)
Կարտոֆիլը սնուցում է մաշկն ու վերացնում մուգ երանգը
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/Treatment-Of-Rashes_640x420.jpg)
Թևատակերի մուգ գույնը նյարդայնացնող երևույթ է: Հատկապես՝ ամռան սեզոնին, երբ բաց վերնաշապիկներ և զգեստներ ենք կրում:
Եթե բախվել եք նմանատիպ խնդրի հետ, ապա ժամանակն է հետևել healthyfoodteam կայքի՝ ստորև ներկայացվող խորհրդին:
Գուցե տարօրինակ հնչի, սակայն կարտոֆիլն այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: Կարտոֆիլը սնուցում է մաշկն ու վերացնում է մուգ երանգը:
Կարտոֆիլը պարունակում է catecholase անվամբ էնզիմ, որը բացացնում է մաշկի գույնը և վերացնում մի շարք խնդիրներ:
Ահա թե ինչ է պետք անել:
Մաքրում ենք հում կարտոֆիլը և անցկացնում քերիչով: Կեղևազատել պետք չէ: Ստացված խյուսը քսեք թևատակերին և թողեք մնա կես ժամ: Պրոցեդուրան կատարեք այնքան ժամանակ, մինչև ցանկալի արդյունքի հասնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը